Անկարան մտադիր է լրացուցիչ С-400 համալիրներ ձեռք բերել Մոսկվայից. Էրդողան
13:48 - 25 սեպտեմբերի, 2021

Անկարան մտադիր է լրացուցիչ С-400 համալիրներ ձեռք բերել Մոսկվայից. Էրդողան

Անկարան հետագայում ևս Մոսկվայից ձեռք կբերի С֊400 զենիթահրթիռային համալիրները։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Անկարան պատրաստվում է նման քայլի դիմել, Էրդողանն ասել է. «Ապագայում ոչ ոք չի կարողանա միջամտել այն հարցին, թե ինչ պաշտպանական համակարգեր ենք մենք ձեռք բերելու, որ երկրից և ինչ մակարդակով։ Ոչ ոք չի կարողանա միջամտել այդ հարցին։ Միայն մենք կարող ենք նման որոշումներ կայացնել, իհարկե, այո»։

«Ես ամեն ինչ բացատրել եմ ԱՄՆ նախագահ Բայդենին։ Մենք պատրաստվում էինք F-35 ինքնաթիռներ ձեռք բերել և դրա համար 1.4 մլրդ դոլար ենք վճարել»,֊ ընդգծել է Էրդողանը` հավելելով, որ Անկարան արդյունքում այդպես էլ չի ստացել կործանիչները։
Նրա խոսքով` իրենք նաև խնդրել են վաճառել Pateiot զենիթահրթիռային համալիրները, սակայն ԱՄՆ֊ն չի համաձայնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել