ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 778 մլրդ դոլար ծավալով պաշտպանական բյուջեին. օրինագծում ԼՂ վերաբերյալ փոփոխություն է կատարվել |tert.am|
12:34 - 24 սեպտեմբերի, 2021

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 778 մլրդ դոլար ծավալով պաշտպանական բյուջեին. օրինագծում ԼՂ վերաբերյալ փոփոխություն է կատարվել |tert.am|

tert.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի հաստատել է հաջորդ ֆինանսական տարվա (երկրում սկսվում է հոկտեմբերի 1-ին) պաշտպանական բյուջեի նախագիծը՝ 778 մլրդ դոլար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախաձեռնությանն աջակցել է 316 օրենսդիր, 113-ը դեմ է արտահայտվել: Բյուջեն ներառում է մի շարք փոփոխություններ՝ կապված Ռուսաստանի հետ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գարնանը 753 միլիարդ դոլար է պահանջել Կոնգրեսից պաշտպանական կարիքների համար: Խորհրդակցությունների ընթացքում այդ գումարն ավելացվել է:

Ընթացիկ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն կազմում է մոտ 740 միլիարդ դոլար: Ներկայացուցիչների պալատի կողմից պաշտպանական բյուջեի հաստատումը ինքնաբերաբար չի նշանակում դրանում ներդրված բոլոր նախաձեռնությունների ուժի մեջ մտնելը: Պաշտպանության բյուջեի նախագծի իր տարբերակը, որը տարբերվում է ստորին պալատում ընդունվածից, դեռ պետք է հաստատի ԱՄՆ Սենատը: 

Կոնգրեսի ստորին պալատի կայքը նաև նշում է, որ փոփոխություն է կատարվել օրինագծում, որի համաձայն՝ Պենտագոնը և Պետդեպարտամենտը պետք է զեկույց պատրաստեն 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: Փաստաթուղթը պետք է ներկայացվի օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովներին: 

Շարունակությունը՝ tert.am-ում



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել