Զելենսկին Էրդողանին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ԳՎ ամբիոնից Ղրիմի «բռնակցման» մասին խոսքերի համար և նրան Ուկրաինա հրավիրել |tert.am|
12:11 - 22 սեպտեմբերի, 2021

Զելենսկին Էրդողանին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ԳՎ ամբիոնից Ղրիմի «բռնակցման» մասին խոսքերի համար և նրան Ուկրաինա հրավիրել |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նրան Ղրիմի «բռնակցման» մասին խոսքերի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ այս մասին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը: 

Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, ասել է, որ կարևոր է պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ներառյալ «բռնակցված» Ղրիմի տարածքը: Էրդողանը նաև նշել է Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար ավելի մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

«Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի առաջնորդին` Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի բռնակցումը չճանաչելու վերաբերյալ իր հաստատակամ դիրքորոշման համար ... Զելենսկին նշել է ուկրաինա-թուրքական հարաբերությունների ռազմավարական բնույթը և քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության տեմպերի ամրապնդման կարևորությունը», - հավելել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել