Ջասթին Թրյուդոյի գլխավորած Լիբերալ կուսակցությունը հաղթել է խորհրդարանական արտահերթ ընտրություններում |1lurer.am|
18:26 - 21 սեպտեմբերի, 2021

Ջասթին Թրյուդոյի գլխավորած Լիբերալ կուսակցությունը հաղթել է խորհրդարանական արտահերթ ընտրություններում |1lurer.am|

1lurer.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի գլխավորած Լիբերալ կուսակցությունը հաղթել է խորհրդարանական արտահերթ ընտրություններում, սակայն դարձյալ չի կարողացել մեծամասնություն ստանալ: Չունենալով խորհրդարանի ստորին պալատի ձայների մեծամասնությունը՝ Լիբերալ կուսակցությունը ստիպված կլինի ձևավորել փոքրամասնության կառավարություն:

Ըստ նախնական տվյալների՝ կուսակցությունը հաղթել է 338 ընտրատարածքներից 156-ում: Ստացած մանդատների քանակով երկրորդ տեղում է Պահպանողական կուսակցությունը: Խորհրդարան են անցնում նաև Քվեբեկյան դաշինքը և «Կանաչների» կուսակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել