Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ արդեն 2-րդ օրն է՝ զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տալիս:
Երեկ և այսօր փրկարարական մեկ ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
ԱԻՊԾ-ն հայտնում է, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
comment.count (0)