Հս. Կորեային սպառնում է սովի նոր ալիք. երկիրը սկսել է բանակի պարենային պաշարների բաշխումը բնակչությանը |tert.am|
17:10 - 03 օգոստոսի, 2021

Հս. Կորեային սպառնում է սովի նոր ալիք. երկիրը սկսել է բանակի պարենային պաշարների բաշխումը բնակչությանը |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան կազմակերպել է բանակի պարենային պաշարների բաշխում՝  երկրի բնակչության շրջանում հերթական սովից խուսափելու համար, հաղորդում է Associated Press-ը՝  վկայակոչելով Հարավային Կորեայի Ազգային հետախուզական գործակալությունը: 

Հարավային Կորեայի հետախուզության տվյալներով՝  սովի նոր ալիքը սպառնում է Հյուսիսային Կորեային՝  կորոնավիրուսային համավարակի, ինչպես նաև 2021 թվականին կլիմայի փոփոխության պատճառով: Երկրում  երաշտ էր և շոգ եղանակ, ինչը բացասաբար է անդրադարձել առանցքային գյուղատնտեսական մշակաբույսի` բրնձի աշնանային բերքի վրա:

Բացի այդ, շոգը և երաշտը ոչնչացրել են եգիպտացորենի բերքի զգալի մասը և հարվածել անասնապահական ոլորտին: Հարավկորեական հետախուզության տվյալներով՝  Փհենյանը սովի դեմ պայքարը դիտարկում է որպես «ազգի գոյության հարց»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել