ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, խախտվել են աշխատողների իրավունքները: Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից:
Այս փաստը ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից: Արձանագրվել է նաև այս մասին «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության պաշտոնական հաստատումը»:
comment.count (0)