Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի համար իրական վտանգավոր եղանակով. ՀՀ ՄԻՊ
23:00 - 21 հուլիսի, 2021

Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի համար իրական վտանգավոր եղանակով. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը հուլիսի 20-ին փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում։ Արդյունքների հիման վրա ներկայում ամփոփվում է Պաշտպանի արտահերթ զեկույցը՝ անգլերենով և ապացույցներով հիմնավորված: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հատուկ արձանագրել է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով, դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել