Լինելու ենք կոշտ ընդդիմություն, քննադատելու ենք իշխանությանը, շարունակելու ենք պայքարը, բայց եթե իշխանությունը ինչ-որ մի օր բերի լավ օրինագիծ, որով կպաշտպանվի ՀՀ շահերը, կողմ ենք քվեարկելու. Վանեցյան
|tert.am|
22:53 - 21 հուլիսի, 2021

Լինելու ենք կոշտ ընդդիմություն, քննադատելու ենք իշխանությանը, շարունակելու ենք պայքարը, բայց եթե իշխանությունը ինչ-որ մի օր բերի լավ օրինագիծ, որով կպաշտպանվի ՀՀ շահերը, կողմ ենք քվեարկելու. Վանեցյան |tert.am|

tert.am: Մենք պետք է գնանք խորհրդարան և շարունակենք մեր պայքարը, ներկայացնենք մեր ժողովրդի շահերը և օգտագործենք այդ հարթակը: Այս մասին Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտնել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Դիտարկմանը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի խոսնակը հայտարարել է, որ Դաշինքը ԱԺ-ում լինելու է ռադիկալ ընդդիմություն, ինչո՞ւմն է ռադիկալիզմը, Վանեցյանը նշել է՝ ավելի լավ է դա չանվանել ռադիկալիզմ. «Այո, մենք լինելու ենք կոշտ ընդդիմություն, քննադատելու ենք իշխանություններին, շարունակելու ենք մեր պայքարը, այն է՝ հեռացնել այս իշխանություններին, բայց եթե իշխանութունները ինչ-որ մի օր բերեն լավ օրինագիծ, որով կպաշտպանվի ՀՀ շահերը, առաջ կմղվի ազգային և պետական շահը, իհարկե, մենք կողմ ենք քվեարկելու»:

Հարցին՝ պատրաստ են ԱԺ-ում համագործակցել իշխանության հետ, Վանեցյանը նշել է. «Իշխանութունների հետ համագործակցելու պատրաստ չենք, լինելու ենք ընդդիմադիր ուժ»: Դիտարկմանը՝ ԵԽԽՎ-ում, Եվրոպայի խորհրդում ընդդիմությունը իշխանությունը պետք է իրար հետ համագործակցեն և աշխատեն, Վանեցյանը ասել է. «Ես արդեն նշեցի՝ ինչը կվերաբերվի ՀՀ պետական շահի կամ ազգային շահի առաջմղմանը, այո, պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, ոչ միայն իշխանությունների, առհասարակ՝ քաղաքական բոլոր ուժերի հետ»:

Խոսելով ընդդիմադիր մյուս ուժի՝ «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության մասին՝ Վանեցյանը նշել է, որ միանշանակ երկուսն էլ գործելու են ընդդիմադիր դաշտում և լինելու են բնական դաշնակիցներ:

Դիտարկմանը, որ երեկ նույն հաղորդման ընթացքում հյուրը (Գագիկ Մելքոնյան-խմբ.) խոսել է մարտի դաշտից Վանեցյանի փախուստի մասին, Վանեցյանը նշել է.

«Դա իմ համար իրոք շատ ցավոտ թեմա է: Դա իրականության հետ որևէ աղերս չունի, «Հայրենիք» զորախմբի միակ մեղավորությունն է, որ չենք զոհվել: Մենք արել ենք ամեն ինչ և վերջին օրը, երբ հայտնի դարձավ հայտնի հայտարարության ստորագրումը, ես գնացել եմ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի մոտ և ասել եմ՝ մենք ուրիշ առաջադրանք ունենք, ասել է՝ ոչ, վերադարձել ենք Հայաստան, Վարդենիսում հանձնել ենք բոլոր զենքերը, որ ստացել են ՊՆ-ից և վերադարձել ենք Երևան»:

Վանեցյանը խոսել է նաև Գագիկ Մելքոնյանի մասին՝ նշելով, որ նա Հայաստանի ԶՈՒ-ի ամենամեծ թալանն իրականացնողի համբավ ունի. «Մարդ, ով ունի բազմաթիվ հանքեր, Անապայում հյուրանոց, ռեստորաններ, դղյակներ՝ ըստ շրջանառվող լուրերի: Ապօրինի հարստացման մասին շատ են սկսել խոսել, թող ստուգեն:

Մենք եղել ենք ՊԲ հրամանատարի ուղիղ ենթակայության ներքո, մեզ ուղարկել են  ամենադժվար վայրերը, ինչ-որ մի բան լինում էր, մեզ ուղարկում էին, այսպես ասենք, որպես հատուկ ջոկատ: Նոյեմբերի 5-ին Արայիկ Հարությունյանի խնդրանքով գնացել ենք Ասկերանի շրջանի Շոշ գյուղ, ասում էր՝ մարդ չկա, այդտեղ պետք է պահել, գնացել և մինչև վերջին վայրկյանը մնացել ենք Շոշ գյուղում, և մինչև այսօր այդ դիրքերը և Շոշ գյուղը գտնվում են հայկական վերահսկողության տակ: Իսկ որտեղ է եղել այդ Գագիկ Մելքոնյանը, որ դիրքերն է պահել պատերազմի ժամանակ: Իմ ունեցած տեղեկություններով՝ Քելբաջարում է եղել, հիմա որտեղ է Քելբաջարը: Մենք ենք հանձնել, թե ինքը»:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել