Կիմ Չեն Ընը հայտնել է երկրում հնարավոր սովի սպառնալիքի մասին |tert.am|
09:43 - 16 հունիսի, 2021

Կիմ Չեն Ընը հայտնել է երկրում հնարավոր սովի սպառնալիքի մասին |tert.am|

tert.am: Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը, ելույթ ունենալով Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստին, խոսել է երկրում հնարավոր սովի սպառնալիքի մասին և մատնանշել, որ լարված իրավիճակն առաջացել է 2020 թվականի թայֆունի պատճառով, հայտնում է Al Jazeera լրատվականը։

Կիմ Չեն Ընը նշել է, որ անցյալ տարվա թայֆունի պատճառով չի իրագործվել հացահատիկի աճեցման ծրագիրը, ինչն էլ հնարավոր սովի սպառնալիք է առաջացրել, և հավելել, որ, իր կարծիքով, կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկված միջոցներն ավելի են խորացրել երկրում առկա ճգնաժամը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդը կոչ է արել պատրաստ լինել նոր «բարդ արշավի» (տերմինը վերագրվում է 1990-ական թվականներին, երբ երկիրը գտնվում էր ծանր տնտեսական ճգնաժամում, ինչն ուղեկցվում էր համատարած սովով)։ Նա կոչ է արել քայլեր ձեռնարկել բնական աղետների ազդեցությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ և հավելել, որ մարդկանց սննդով, հագուստով և բնակարանով ապահովելու ջանքերը պետք է ակտիվացվեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել