Ժնեւի երկինքը կփակեն Պուտինի եւ Բայդենի հանդիպման պատճառով |armenpress.am|
14:40 - 11 հունիսի, 2021

Ժնեւի երկինքը կփակեն Պուտինի եւ Բայդենի հանդիպման պատճառով |armenpress.am|

armenpress.am: Շվեյցարիայի դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշում Է ընդունել Ժնեւի օդային տարածության օգտագործումը հունիսի 15-ից մինչեւ 17-ը ժամանակավորապես սահմանափակելու մասին, որը կապված Է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի անցկացման հետ: Այդ մասին ասվում Է կառավարության հաղորդագրության մեջ։

«ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ նրա ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի՝ ժնեւյան հանդիպման անվտանգությունն ապահովելու նպատակներով Դաշնային խորհուրդը հաստատել Է հունիսի 15-ից մինչեւ 17-ը Ժնեւի շրջանում օդային տարածության օգտագործման ժամանակավորապես սահմանափակումը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում Է, ռազմաօդային ուժերը կապահովեն օդային տարածության խստացված հսկողությունը:

«Օդային տարածության օգտագործումը երեքշաբթի օրվանից՝ 2021 թվականի հունիսի 15-ի ժամը 08:00-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 17-ի տեղական ժամանակով 17:00-ը կսահմանափակվի Ժնեւի Ազգերի հրապարակի երկինքի շրջանում: Դա չի վերաբերում Ժնեւի միջազգային օդանավակայան ժամանող կամ այստեղից մեկնող առեւտրային չվերթերին»,-հավելել են կառավարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել