Հուլիսի 1-ից Երևանի, Գյումրիի և Վանաձորի կենսաթոշակառուների թոշակները կփոխանցվեն անկանխիկ եղանակով |armtimes.com|
11:46 - 10 հունիսի, 2021

Հուլիսի 1-ից Երևանի, Գյումրիի և Վանաձորի կենսաթոշակառուների թոշակները կփոխանցվեն անկանխիկ եղանակով |armtimes.com|

armtimes.com: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Տաթևիկ Ասատրյանն այսօրվա կառավարության նիստին ներկայացրեց կենսթոշակները ստանալու նոր կարգին վերաբերող նախագիծ:

Ըստ նախագծի 2021 թվականի հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքաներում կենսաթոշակների վճարումները կատարվելու են անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի միջոցով:

 
Ասատրյանը շեշտեց՝ կան սակայն բացառություններ.

«Օրինակ, երբ կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ է, կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին. Բացառություն է նաև, երբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին»:

 Փոխնարարի պաշտոնակատարը վստահեցրեց՝ այս նախագծի ընդունումը բացասական ազդեցություն չի ունենալու շահառուների վրա.

«Բացառությունների մեջ գտնվող քաղաքացիները պետք է ընդամենը ընտրություն կատարեն՝ ցանկանում են անկանխիկ ստանալ, թե՝ոչ»:

 Տաթևիկ Ասատրյանը հայտնեց, որ տվյալ նախագիծը կընդլայնվի այլ համայնքների վրա 2022 թվականի հունվարի 1-ից:

«1000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում համակարգին անցում կկատարեն 2023 թվականին, մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքներում 2024 թվականին»:

Տիգրան Ավինյանը փոխնախարարի պաշտոնակատարին դիմելով հարց ուղղեց.

«Ճի՞շտ եմ հասկանում, որ գումարը նստելու է քարտին և գալու է ինչ-որ ժամանակ, երբ  շահառուները իրենց գումարը ստանալու են քարտերո՞վ»:

Ասատրյանն էլ նշեց, որ Ավինյանը ճիշտ է հասկացել:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ նկատեց, որ անկանպիկի անցումը շատ լավ ազդեցություն է ունենալու տնտեսության վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել