Վահան Քերոբյանն անդրադարձել է Պետերբուրգում տեղի ունեցած իր հանդիպումներին
14:27 - 05 հունիսի, 2021

Վահան Քերոբյանն անդրադարձել է Պետերբուրգում տեղի ունեցած իր հանդիպումներին

«Ամփոփելով միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում այս երկու օրերի հանդիպում-քննարկումներս՝ անդրադառնամ դրանցից մի քանիսին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
 
«Երեկ մասնակցել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած լիագումար նիստին, որի ընթացքում նախագահը ներկայացրեց ՌԴ գործարար օրակարգի առաջնահերթությունները։ Սա մեզ կօգնի ճիշտ ուղիներ ընտրել Ռուսաստանի հետ գործարար հարաբերություններն էլ ավելի ամրացնելու և խորացնելու գործում։
 
Հանդիպել եմ Չիլիի ԱԳ նախարարի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Ռոդրիգո Յանյես Բենիտիսին։ Քննարկել ենք երկկողմ առևտրատնտեսական համագործակցության նոր ուղիներն ու հնարավորությունները։
Չիլիական կողմը հետաքրքրվածություն հայտնեց Հայաստանը դիտարկել որպես հարթակ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու համար։
 
«Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկիի հետ հանդիպումս բավականին արդյունավետ էր։ Քննարկել ենք Փոթի-Կովկաս նավահանգիստներով լաստինավային կանոնավոր բեռնափոխադրումների ակտիվացման հնարավորությունները և նախանշել դրա վերագործարկմանն ուղղված քայլերը։
 
Այսօր ֆորումի վերջին օրն է։
 
Վերադառնում եմ Երևան՝ ձեռք բերված նոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու»,- գրառման վերջում նշել է նախարարի պաշտոնակատարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել