Կիևը Նեթանյահուին առաջարկել է միջնորդ դառնալ ՌԴ-ի հետ բանակցություններում |tert.am|
16:52 - 23 ապրիլի, 2021

Կիևը Նեթանյահուին առաջարկել է միջնորդ դառնալ ՌԴ-ի հետ բանակցություններում |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է միջնորդ դառնալ Կիևի ու Մոսկվայի միջև բանակցություններում: Վարչապետին նման առաջարկ են արել ուկրաինական իշխանությունները, գրում է korrespondent.net-ը՝ Իսրայելում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Եվգենի Կորնիյչուկի խոսքերին հղումով:

«Մենք արդեն առաջարկել ենք Իսրայելի վարչապետին ներկայանալ որպես հնարավոր միջնորդ ստեղծված իրավիճակում, քանի որ նա լավ հարաբերություններ ունի ինչպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ուրախ եմ տեղեկացնել, որ նա «ոչ» չի ասել: Նա նշել է, որ ուժերի սահմաններում կփորձի անել հնարավոր ամեն բան»,- ասել է Կորնիյչուկը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել