Ա. Ավանեսյան. ««Sputnik V»-ի 2 դոզայի համար վճարվել է 19 դոլար» |hetq.am|
14:26 - 08 ապրիլի, 2021

Ա. Ավանեսյան. ««Sputnik V»-ի 2 դոզայի համար վճարվել է 19 դոլար» |hetq.am|

hetq.am: «Գիշերը Sputnik V-ի 15 000 խմբաքանակ է բերվել Հայաստան, 2 դոզայի համար վճարվել է 19 դոլար»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Sputnik V-ի նախորդ՝ առաջին խմբաքանակով առաջին հերթին պատվաստվել են Covid կենտրոնների բուժաշխատողները, ինչպես նաև՝ խրոնիկ հիվանդները և 65-ն անց քաղաքացիները:

«Այս պահին ծավալված է 2500 մահճակալ: Բրիտանական շտամի նոր դեպք դեռևս չկա»,- հայտնեց նախարարը:

Անդրադառնալով այն հարցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ռուսաստանի նախագահին ասել է, թե Sputnik V-ն Հայաստանում գրանցված է՝ նախարարը տեղեկացրեց, որ Covid-19-ի բոլոր պատվաստանյութերի գրանցում, որպես այսպիսին, այս պահին չի իրականացվում, որովհետև դրանք դեռ երրորդ փուլի մեջ են:

«Օրենքն ունի մի քանի մեխանիզմ, այդ մեխանիզմներից մեկն էլ հանդիսանում է արտակարգ իրավիճակներում թույլտվություն, որպեսզի այդ պատվաստանյութը օգտագործվի, և այդ թույլտվությունը տրված է: Բոլոր պատվաստանյութերը, որոնք կավարտեն կլինիկական հետազոտությունների երրորդ փուլը, ինչ-որ մի փուլում այդպիսի ավարտական գրանցման վկայական կստանան: Մենք ունենք բոլոր իրավական հիմքերը Sputnik V-ն գրանցելու»,- ասաց նա:

Նախարարը չպատասախանեց այն հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվաստվել է, թե ոչ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել