Այսօր կանանց ներուժն ու ճկունությունն ընդգծելու, նրանց ոգեշնչելու տոնն է. Անահիտ Ավանեսյան
11:45 - 08 մարտի, 2024

Այսօր կանանց ներուժն ու ճկունությունն ընդգծելու, նրանց ոգեշնչելու տոնն է. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ.

«Այսօր կանանց ներուժն ու ճկունությունն ընդգծելու, նրանց ոգեշնչելու տոնն է։

Առանձնահատուկ շնորհավորում եմ առողջապահական համակարգում աշխատող բոլոր կանանց, ովքեր մեծ ներդրում ունեն բնակչության առողջության պահպանման գործում, դրսևորում են խնամք ու հոգատարություն` այսօր և ամեն օր: 

Ես կանանց և աղջիկների կրթության, ինքնադրսևորման, արդար մրցակցության իրավունքի կողքին եմ, քանի որ մեր երկրում կանայք ունեն առաջնորդելու, կրթելու ու առաջընթաց գրանցելու մեծ ներուժ:  

Սիրելի՛ կանայք, թող ձեր օրը լցված լինի ուրախությամբ, ծիծաղով և ուշադրությամբ, որին դուք լիուլի արժանի եք:

Եղե՛ք առողջ և երջանիկ»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Անահիտ Ավանեսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել