ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը հետաձգելու և ԱԺ-ին ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները տրամադրելու միջնորդություն է ներկայացրել
12:04 - 03 հուլիսի, 2020

ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը հետաձգելու և ԱԺ-ին ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները տրամադրելու միջնորդություն է ներկայացրել

Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ  սահմանադրական դատարանը որոշել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ Սահմանադրության համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը սկսել 2020 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 11-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել