ՍԴ-ն որոշել է հուլիսի 7-ին սկսել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը
18:08 - 22 հունիսի, 2020

ՍԴ-ն որոշել է հուլիսի 7-ին սկսել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը

ՀՀ սահմանադրական դատարանը այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում  որոշել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ Սահմանադրության համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը սկսել 2020 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 11-ին։

ՍԴ որոշումը նեկայացնում ենք ստորև․

«1․ Հաշվի առնելով, որ «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի՝սահմանադրությունը համապատասխանում է հարցը որոշելուվերաբերյալ» գործը և «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավաասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի առաջին մասի՝ Սահմանադրությունը համապատասխանության հարցը որոշելու գործը» վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի, նշված գործեը միավորել և քննել դատարանի նույն նիստում։ 
2․ Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ Սահմանադրության համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ » միավորված գործի դատաքննությունը սկսել 2020 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 11-ին»։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսին ՍԴ-ն կասեցրեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննույունը եւ կարծիքներ ստանալու համար դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով: Նշված երկու կառույցներից էլ արդեն պատասխան ստացվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել