ՌԴ ՊՆ խորհրդականը մեկնաբանել է ԱՄՆ-ի զեկույցն ու Հայաստանին խորհուրդ տվել «զգոն լինել» |tert.am|
09:45 - 29 մայիսի, 2019

ՌԴ ՊՆ խորհրդականը մեկնաբանել է ԱՄՆ-ի զեկույցն ու Հայաստանին խորհուրդ տվել «զգոն լինել» |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի խորհրդական Անդրեյ Իլնիցկին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է ամերիկյան Rand Сorporation հետախուզական վերալուծական կենտրոնի վերջին զեկույցը, որում խոսվում է Ռուսաստանի հետ դիմակայության միջոցների մասին:

Զեկույցում նշվում է, որ Միացյալ Նահանգները պետք է ընդլայնի իր կապերը Հարավային Կովկասի պետությունների հետ:

«Նրանք (ամերիկացիները), ըստ էության, խաղալու են Կովկասում: Նրանք ընդունում են, որ Ռուսաստանի դիրքերը շատ ամուր են Հյուսիսային Կովկասում, իսկ հարավում կարելի է խաղալ առկա հակասությունների վրա (նկատի ունի հայ-ադրբեջանական հարաբերությունները): Նրանք ասում են, որ Ադրբեջանն անդառնալիորեն շարժվելու է Արևմուտքի ուղղությամբ:

Նաև հիշեցնեմ՝ որտեղ է գտնվում աշխարհում ԱՄՆ-ի գրեթե ամենամեծ դեսպանատունը՝ Հայաստանում: Շատ առումներով դա պատահական չէ: Իհարկե, այնտեղ դիտարկվում է ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ տարածաշրջանը: Ամեն դեպքում և՛ մեր հայ, և՛ ադրբեջանցի ընկերները պետք է զգոն լինեն. թշնամին չի ննջում»,-ասել է խորհրդականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել