Ուղիղ, առանց թակարդների խոսում, քննարկում ենք, և լավ կլինի, որ Ալիևի հետ մեր խոսակցությունը շարունակվի․ Նիկոլ Փաշինյան |tert.am|
06:35 - 24 ապրիլի, 2019

Ուղիղ, առանց թակարդների խոսում, քննարկում ենք, և լավ կլինի, որ Ալիևի հետ մեր խոսակցությունը շարունակվի․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am:  «Եթե ուզում ենք լուծել ԼՂ հիմնախնդիրը, մեզնից յուրաքանչյուրը պատրա՞ստ է վերցնել իր վրա պատասխանատվությունը»,- պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը ցանկանում է լուծել հիմնախնդիրը, այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքն էլ այդ հարցը հաճախ է տալիս:

Նա նաև նշեց, որ բոլոր նրանց, ովքեր հարց են տալիս, թե արդյոք Հայաստանը պատրաստ է փոխզիջումների՝ ԼՂ հիմնախնդիրը լուծելու համար, ինքը միայն պատասխանում է․ «Հայաստանը չի կարող առանձին այդ հարցի հասցեատերը լինել, դա մի հարց է, որը պետք է ուղղվի հակամարտության 3 կողմերին, և նրանք սինքրոն պետք է պատասխանեն»:

Վարչապետի խոսքով՝ ինքը հրաժարվում է այդ ռեժիմով աշխատելուց: «Բոլորին եմ ասում: Ես հարցնում եմ՝ այդ հարցը տալի՞ս եք Բաքվում: Ստացե՞լ եք պատասխան: Երբ որ այդ պատասխանը կունենաք ծրագրում գրած, ես էլ իմ պատասխանը կգրեմ, կդնեմ ծրարում, կփոխանցենք իրար, հետո կբացենք»,- ասաց նա:

 

Հարցին, թե ինչի մասին են խոսում բանակցություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Իմ դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի վերաբերյալ բոլորը պետք է տեղյակ լինեն, որովհետև դա միայն վարչապետի հարցը չէ»:

Հետո նա ներկայացրեց վերջին հանդիպումից մի դրվագ: «Ես ասել եմ, որ ղեկավարները չեն կարող լուծել ԼՂ հարցը, որովհետև այդ հարցը լուծողը ժողովուրդն է: Որևէ լուծում հնարավոր չէ, եթե այն ընդունելի չէ ժողովուրդների համար»,- ասաց նա՝ նշելով, որ այլ մանրամասներ հանդիպումից չի պատմում, որովհետև կարծում է՝ դա կոռեկտ չէ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել