Մեծ Բրիտանիան այսօր դուրս կգա Եվրամիությունից |azatutyun.am|
06:14 - 31 հունվարի, 2020

Մեծ Բրիտանիան այսօր դուրս կգա Եվրամիությունից |azatutyun.am|

azatutyun.am։ Այսօր Լոնդոնի ժամանակով 23:00-ին կկայանա «Բրեքզիթ»-ը, որի մասին երկար ժամանակ խոսվում էր: Մինչև տարեվերջ ոչինչ չի փոխվի, քանի որ կգործի անցումային շրջանը:

Թեև այսօր Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից (ԵՄ), բայց կմնա միասնական մաքսային տարածքում և կսկսի ԵՄ-ի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ: Եթե մինչև այս տարվա վերջ չհաջողվի պայմանավորվել, ինչը շատ հավանական է, և Լոնդոնը չխնդրի անցումային շրջանի երկարաձգում, ապա 2021 թվականին Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև մաքսային պատնեշ կառաջանա: Նախկին կանոնները կկիրառվեն միայն Հյուսիսային Իռլանդիայի համար:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը այսօր հատուկ հեռուստատեսային ուղերձով կդիմի քաղաքացիներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել