Իջևանի ոստիկաններն առանց փաստաթղթերի փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել
09:42 - 18 փետրվարի, 2020

Իջևանի ոստիկաններն առանց փաստաթղթերի փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, հայտնաբերել են ածուխի երեք արտադրամաս: Դրանցում արտադրված փայտածուխի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։

Իջևանում գործող մի արտադրամասում հայտնաբերվել են փայտածուխի պատրաստման տարաներ, 285 պարկ փայտածուխ և մի քանի խորանարդ մետր վառելափայտ։ Մեկ այլ արտադրամասում հայտնաբերվել են փայտածուխի պատրաստման տարաներ, 110 պարկ փայտածուխ, սղոցման թափոն և այլն։ Տավուշի մարզի գյուղերից մեկի արտադրամսում էլ հայտնաբերվել են փայտածուխի պատրաստման տարաներ, 1883 պարկ փայտածուխ և վառելափայտ։ Այս դեպքում ևս համապատասխան փաստաթղթերը բացակայել են։ Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։
Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել