«Թրամփը պաշտոնանկության է արժանի». ԱՄՆ կոնգրեսականն անդրադարձել է ընտրություններին ռուսական միջամտության վերաբերյալ զեկույցին |tert.am|
11:07 - 19 մայիսի, 2019

«Թրամփը պաշտոնանկության է արժանի». ԱՄՆ կոնգրեսականն անդրադարձել է ընտրություններին ռուսական միջամտության վերաբերյալ զեկույցին |tert.am|

tert.am։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջասթին Ամաշը հայտնել է, որ ռուսական միջամտության մասին զեկույցը կարդալուց հետո նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելն արդարացի է համարում:

Կոնգրեսականի թվիթերյան գրառման համաձայն՝ Թրամփը «պաշտոնանկ լինելու շեմին» է: Նա հստակեցրել է, որ նախագահը ներգրավված է եղել «հատուկ գործողությունների մեջ» և անպատժաճ վերաբերմունք է ցուցաբերել:

Ամաշն ընդգծել է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ ռուսական գործի Վերաբերյալ զեկույցում Թրամփի կողմից արդարադատությանը հակասող բազմաթիվ ապացույցներ կան:

«Նախագահից բացի Միացյալ Նահանգների ցանկացած այլ պաշտոնյայի նկատմամբ նման զեկույցի հիման վրա մեղադրանք կառաջադրվեր»,- եզրափակել է դեմոկրատ պատգամավորը:

Թրամփն ու նրա օգնականները բազմիցս հերքել են նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռուսաստանի պաշտոնյաների հետ ունեցած ապօրինի կապերի մեղադրանքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել