Արթուր Վանեցյանին կոչ եմ անում այս թեմայով ընդհանրապես չխոսել․ Դավիթ Սանասարյան |news.am|
10:24 - 30 ապրիլի, 2019

Արթուր Վանեցյանին կոչ եմ անում այս թեմայով ընդհանրապես չխոսել․ Դավիթ Սանասարյան |news.am|

news.am: Իմ եւ Արթուր Վանեցյանի հարաբերությունները որեւէ ձեւով պետք է կապ չունենան այս քրեական գործի հետ:Այդ մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած (պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է) Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով հարցին, թե որեւէ խնդիր ունի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ:

«Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում: Եւ առհասարակ, ես իրեն էլ կոչ կանեմ այս թեմայով ինքը չխոսի: Երկրորդը, մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ եւ որեւիցե խնդիր չի եղել: Բայց կոչը շատ հստակ է, որ չխառնվեն մարդիկ, ովքեր որ իրավասու չեն խառնվելու, չխառնվեն, որովհետեւ դա դիտարկվելու է որպես ճնշում հետագա իրավական գործընթացների վրա»,- ասաց Սանասարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել