NEWS.am-ը, հղում անելով Կիրանցի բնակիչներին, գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է կիրանցիների հետ Երևանում։ Կիրանցի վարչական ղեկավարը Factor.am-ի հետ զրույցում չի հերքել, որ Երևանում վարչապետի հետ հանդիպման առաջարկ ստացել են։ Կամո Շահինյանի խոսքով, դեռ չեն որոշել կգան Երևան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու, թե՝ ոչ։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ փոխանցել են, որ կիրանցիների հետ հնարավոր հանդիպման մասին տեղեկություն չունեն։
Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարով «Նման բանակցություններ նախատեսվում են մեզ մոտ՝ Ալմաթիում։ Մենք հիմա կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Մենք միայն բարի ծառայություն ենք մատուցում»,- ասել է Սմադիյարովը: |civilnet.am|
ՀՀ ԱԳՆ-ից հաստատում են՝ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։ «Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- «Լուրերի» հետ զրույցում ասել է ԱԳՆ խոսնակը։ |1lurer.am|
Պարզվել է, որ Այրում բնակավայրի բնակիչը միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներից պահանջել է բացել ճանապարհը և իր վարված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են մեքենայի ընթացքը: Ճանապարհը փակած անձինք հարձակվել են «ՈՒԱԶ»-ի վրա, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մեքենային՝ վնասելով դրա տարբեր հատվածները և կոտրելով դիմապակին։Բացի այդ, նշված անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով վնասել է «ՈՒԱԶ»-ի անվադողը: Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել նրանցից 4-ի նկատմամբ։ Նրանցից երեքը կալանավորվել են։ [ՔԿ]
Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի փոխանցմամբ՝ Բլինքենը «գովաբանել է նախագահ Ալիևին» անցյալ շաբաթվա հայտարարության համար, համաձայն որի Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Պետքարտուղարը Ադրբեջանի նախագահին կոչ է արել պահպանել դինամիկան հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը։
«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամները Արցախի դրոշով քայլեթ և իրազեկման ակցիա են իրականացրել Երևանի փողոցներում՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշեցիներին։ «Հայի պատվի և արժանապատվության ոտնահարման, հայի տան քանդման, հայրենիքի սահմանների փոքրացման ամեն մի դեպք ցասումով է լցնում հայ մարդու հոգին։ Դե՛մ ենք հայկական տարածքների ապօրինի հանձնմանը», - նշել է նախաձեռնությունը։
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Բլինքենի հետ զրույցում Փաշինյանը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, եւ ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար: Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարեւորել է նաեւ ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը:
Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են. վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել։Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի հանգամանքները, վթարի պատճառները, այդ թվում՝ տեղանքի առանձնահատկությունը հաշվի առնելով, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման և երթևեկության կանոնները պահպանելու, վթարը կանխելու հնարավորությունները պարզելու և նրա գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։ [ՔԿ]
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել փաստաբան Հովհաննես Խուդոյանը: «Մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն: Որակել են խուլիգանություն»,- գրել է Խուդոյանը, ապա հայտնել, որ խափանման միջոցի նիստը տեղի կունենա այսօր ժամը 14:00-ին:
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանը։ |arm.sputniknews.ru|
Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել մեկ անձի․ ՔԿ |factor.am|
Այսօր 16:38Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը |civilnet.am|
Այսօր 16:31Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան |armenpress.am|
Այսօր 16:30Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվել է Հայաստանին
Այսօր 16:21Դեռ որոշում չունենք․ Կիրանցի վարչական ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում հանդիպելու առաջարկի մասին |factor.am|
Այսօր 16:06Հայ-ադրբեջանական բանակցությունները լինելու են երկկողմ, ոչ թե ղազախական միջնորդությամբ․ պաշտոնական Աստանա |civilnet.am|
Այսօր 15:37Տեսչական մարմինը Գեղարքունիքի և Արարատի մարզերում դադարեցրել է բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեությունը
Այսօր 15:03Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Այսօր 14:252023-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 71 հայց |1lurer.am|
Այսօր 13:232024-ին Հայաստանում կարմրուկի 362 դեպք է գրանցվել
Այսօր 13:21Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել մեկ անձի․ ՔԿ |factor.am|
Այսօր 16:38Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը |civilnet.am|
Այսօր 16:31Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան |armenpress.am|
Այսօր 16:30Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվել է Հայաստանին
Այսօր 16:21Դեռ որոշում չունենք․ Կիրանցի վարչական ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում հանդիպելու առաջարկի մասին |factor.am|
Այսօր 16:06Հայ-ադրբեջանական բանակցությունները լինելու են երկկողմ, ոչ թե ղազախական միջնորդությամբ․ պաշտոնական Աստանա |civilnet.am|
Այսօր 15:37Տեսչական մարմինը Գեղարքունիքի և Արարատի մարզերում դադարեցրել է բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեությունը
Այսօր 15:03Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Այսօր 14:252023-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 71 հայց |1lurer.am|
Այսօր 13:232024-ին Հայաստանում կարմրուկի 362 դեպք է գրանցվել
Այսօր 13:21