Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանի թեման
 |1lurer.am|
20:45 - 13 մայիսի, 2021

Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանի թեման |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Իրանի և «ռազմավարական կայունության» թեման՝ համաձայնության գալով մայիսի 20-ին հանդիպել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում: Այս մասին տեղեկանում ենք իրանական Mehr գործակալությունից:

Հեռախոսազրույցի ժամանակ շոշափվել են նաև Հյուսիսային Կորեային առնչվող հարցերը:

ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ վերահաստատել է Ջո Բայդենի այն հայտարարությունը, որի համաձայն՝ Միացյալ Նահանգները կպաշտպանի իր քաղաքացիներին և կոշտ միջոցների կդիմի Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի կամ դաշնակիցների դեմ գործողությունների դեպքում ԱՄՆ-ի շահերը պաշտպանելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել