Բորիս Ջոնսոնն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հետքայլ անել |tert.am|
13:43 - 12 մայիսի, 2021

Բորիս Ջոնսոնն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հետքայլ անել |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հետքայլ անել, հայտնում է The Jerusalem Post-ը։

«Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված է աճող բռնության և քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և ցանկանում է լարվածության ապաէսկալացում տեսնել», - նշել է Բորիս Ջոնսոնը։

Հիշեցնենք, որ լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում ՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել