Ռուստամ Բադասյանը և Սուրեն Գրիգորյանը մայիսի 18-20-ը կգործուղվեն Մոսկվա
19:09 - 10 մայիսի, 2021

Ռուստամ Բադասյանը և Սուրեն Գրիգորյանը մայիսի 18-20-ը կգործուղվեն Մոսկվա

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը մայիսի 18-20 գործուղման կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն․

««Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանին 2021 թվականի մայիսի 18-20-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը մասնակցելու, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հետ հանդիպում ունենալու նպատակով»,-ասված է որոշման մեջ։

Համաձայն որոշման` ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնելու Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել