Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացել է, ոչ նշանակալի միջադեպերն արագորեն կարգավորում են ռուս խաղաղապահները. Լավրով
 |tert.am|
12:55 - 06 մայիսի, 2021

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացել է, ոչ նշանակալի միջադեպերն արագորեն կարգավորում են ռուս խաղաղապահները. Լավրով |tert.am|

tert.am: «Մենք նկատում ենք դրական միտումներ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման գործընթացում: Ցամաքում իրավիճակը զգալիորեն կայունացել է»,-այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լավրովը Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ ասել է․ «Ռուսական խաղաղապահ զորակազմը հանդես է գալիս որպես անվտանգության երաշխավոր, այն տեղակայված է շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ոչ նշանակալի միջադեպերը, առանց որոնց, հավանաբար, ոչ մի գործողություն չի կարող տեղի ունենալ, անհապաղ և արդյունավետորեն կարգավորվում են մեր խաղաղապահ զորքերի կողմից: Նրանք նաև անընդհատ ուշադրություն են դարձնում ռազմագերիների փոխանակման գործընթացի ավարտին»։

Միևնույն ժամանակ Լավրովը շեշտել է, որ փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խումբը «ակտիվ, ռիթմիկ աշխատում է, և իրենք շահագրգռված են, որ այս աշխատանքը շարունակվի և նպաստի Բաքվի և Երևանի միջև երկխոսության հաստատմանը՝ Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել