«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետը դատի է տվել Ռուստամ Բադասյանին
 |armtimes.com|
20:12 - 05 մայիսի, 2021

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետը դատի է տվել Ռուստամ Բադասյանին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Վահան Մարգարյանը դատի է տվել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Մարգարյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 28.02.2020թ. թիվ 76-Ա հրամանը, որով իրեն ազատել են պաշտոնից: Բացի այդ, նա պահանջում է դրամական փոխհատուցում՝ չվճարված աշխատավարձի չափով, հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար՝ 02.03.2020 թվականից մինչեւ նախկին պաշտոնում վերականգնումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել