Մանկական երկաթուղու թունելում ծխահեռացման աշխատանքների ժամանակ երկու հրշեջ ծխահարվել է |armenpress.am|
15:20 - 30 ապրիլի, 2021

Մանկական երկաթուղու թունելում ծխահեռացման աշխատանքների ժամանակ երկու հրշեջ ծխահարվել է |armenpress.am|

armenpress.am: Երևանի մանկական երկաթուղի տանող թունելում ծխահեռացման աշխատանքները շարունակվում են, երկու հրշեջ ծխահարվել է:

Այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:

«Հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են: Ծուխը թունելում է, փակ տարածքում: Խնդիրը կայանում է նրանում, որ ծուխը դանդաղ է ցրվելու: Այժմ այնտեղ աշխատում է 6 մարտական հաշվարկ»,- նշեց Բաղդասարյանը և հավելեց, որ նրանց արդեն իսկ ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, վիճակը գնահատվում է նորմալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել