Դատախազության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով մեղադրյալ Հայկ Հեքիմյանը կալանավորվեց |tert.am|
13:56 - 28 ապրիլի, 2021

Դատախազության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով մեղադրյալ Հայկ Հեքիմյանը կալանավորվեց |tert.am|

tert.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը, խափանման միջոց ընտրվեց Հայկ Հեքիմյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը: Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հեքիմյանի փաստաբան Բենիկ Գալստյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին ավելի վաղ Ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները բերման էին ենթարկել և  ձերբակալել՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

«Ինձ համար անսպասելի էր դատարանի որոշումը, դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած հանցանքի վերաբերյալ: Որպես կալանավորման հիմք՝  նշել էր քննիչի կողմից ներկայացված 3 հիմքերից միայն մեկը՝ խոչընդոտելու ռիսկը։ Չհասցրի որոշմանը մանրամասն ծանոթանալ, բայց պետք է փաստեմ, որ իմ համոզմամբ՝ նշված ակտն ապօրինի է»,- ասաց նա և հավելեց, որ որոշումը  հնարավորինս շուտ կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարան և հույս հայտնեց, որ դատարանն օբյեկտիվ որոշում կկայացնի:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել