ՌԴ-Արևմուտք լարվածության ֆոնին Ռումինիան ՌԴ ռազմական կցորդի օգնականին «անցանկալի անձ» է հայտարարել |tert.am|
15:15 - 26 ապրիլի, 2021

ՌԴ-Արևմուտք լարվածության ֆոնին Ռումինիան ՌԴ ռազմական կցորդի օգնականին «անցանկալի անձ» է հայտարարել |tert.am|

tert.am: Ռումինիայի արտգործնախարարությունը «անցանկալի անձ» է հայտարարել ՌԴ ռազմական կցորդի օգնական Ալեքսեյ Գրիշաևին, ինչի մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` գերատեսչության մամուլի ծառայությանը հղումով:

ԱԳՆ-ում պարզաբանել են, որ ՌԴ ռազմական կցորդի օգնականի գործողությունները հակասում են «Դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի 1961թ. կոնվենցիայ»ի դրույթներին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Աղբյուրը նկատում է, որ վերջին շրջանում ՌԴ-ի և Արևմուտքի հարաբերությունները գնալով սրվում են: Վերջին շաբաթներին ռուսական դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների`տարբեր պատճառներով հայրենիք արտաքսման մասին հայտարարել են Միացյալ Նահանագները, Բուլղարիան, Ուկրաինան, Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը, Լիտվան, Լատվիան և Էստոնիան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել