Արարատ Միրզոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը պայմանավորվել են մայիսի կեսերին հանդիպել Մոսկվայում |armenpress.am|
11:46 - 23 ապրիլի, 2021

Արարատ Միրզոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը պայմանավորվել են մայիսի կեսերին հանդիպել Մոսկվայում |armenpress.am|

armenpress.am: ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 23-ին զրուցել են, ինչից հետո պայմանավորվել են հանդիպել Մոսկվայում մայիսի կեսերին:

Այս մասին հայտնել է Պետդումայի պաշտոնական կայքը:  

«Վյաչեսլավ Վոլոդինն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր խորհրդարանական հարթությունում և պայմանավորվել մայիսի կեսերին հանդիպում ունենալ Մոսկվայում», - ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել