Լիտվան չի բացառել ռուս դիվանագետների արտաքսումն ի նշան Չեխիայի հետ համերաշխության |tert.am|
13:19 - 22 ապրիլի, 2021

Լիտվան չի բացառել ռուս դիվանագետների արտաքսումն ի նշան Չեխիայի հետ համերաշխության |tert.am|

tert.am: Լիտվան և նրա դաշնակիցները քննարկում են, թե ինչպես կարելի է համերաշխություն հայտնել Չեխիային Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ. քննարկվում է ռուս դիվանագետներին արտաքսելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Աստա Սկայսգիրիտեն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Նախագահը լիովին սատարում է ՆԱՏՕ-ի անդամ պետության տարածքում արտաքին ռազմական հետախուզության ներկայության նվազեցմանն ուղղված Չեխիայի ջանքերին, ինչպես նաև համերաշխություն է հայտնում Չեխիայի կառավարության գործողություններին»,-ասել է Սկայսգիրիտեն լիտվական ռադիոյի եթերում:

Լիտվայի նախագահի օգնականի խոսքերով` այժմ «դիվանագիտական ուղիներով քննարկվում է, թե ինչպես լավագույնս միասնական համերաշխություն հայտնել»:

«Այդ երկրի կառավարությունը (Չեխիա) գործընկերներին խնդրել է աջակցել իրեն, ինչպես նաև արտաքսել ռուսական առաքելություններում աշխատող որոշ պոտենցիալ գործակալների», -ավելացրել է նախագահի օգնականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել