Արշակունյաց պողոտայում մեքենա է պայթել․ կան զոհեր․ ԱԻՆ
09:43 - 22 ապրիլի, 2021

Արշակունյաց պողոտայում մեքենա է պայթել․ կան զոհեր․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հայտնում է, որ այսօր, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած։

Հնարավոր պատճառների մասին ԱԻՆ-ը չի հայտնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել