Հակոբ Արշակյանի և լրագրողի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի` քրգործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել է քրեական գործ |tert.am|
20:04 - 21 ապրիլի, 2021

Հակոբ Արշակյանի և լրագրողի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի` քրգործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել է քրեական գործ |tert.am|

tert.am: ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ֊ի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել քրեական գործ։ Այս մասին հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Գլխավոր դատախազությունը ՀՔԾ-ում հարուցված քրգործի վերաբերյալ, հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Քրեական գործ չհարուցելու մասին որոշման օրինականությունը ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում ստուգելու և նյութերին ծանոթանալու արդյունքում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին այդ որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշում»,-ասաց Աբրահամյանը։

Նա հայտնեց, որ քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ՝ նախաքննություն իրականացնելու և արդեն քրեական գործի շրջանակնելում տեղի ունեցածի ամբողջական հանգամանքները պարզելու, վերջնական իրավական գնահատական տալու նպատակով։

Նշենք, որ ՔՕ֊ի 185֊րդ հոդվածը սահմանում է`ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ, պատժվում է առավելագույնը չորս տարի ազատազրկմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել