Չեխիան ՆԱՏՕ-ին առաջարկել է համատեղ հայտարարությամբ հանդես գալ ընդդեմ ՌԴ-ի |tert.am|
13:47 - 21 ապրիլի, 2021

Չեխիան ՆԱՏՕ-ին առաջարկել է համատեղ հայտարարությամբ հանդես գալ ընդդեմ ՌԴ-ի |tert.am|

tert.am: Չեխիայի Հանրապետությունը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին առաջարկել է ևս մեկ հանդիպում անցկացնել և քննարկել պաշտոնական Մոսկվայի նկատմամբ համակարգված քայլերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Չեխիան շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին իրենց համերաշխության համար և խնդրել ՆԱՏՕ-ի մակարդակով համատեղ հայտարարությամբ հանդես գալ», - հայտարարել է երկրի արտգործնախարարությունը՝ իր թվիթերյան հաշվի միջոցով։

Նախորդ հանդիպման ընթացքում, որը կայացել էր երեքշաբթի, չեխական կողմը խոսել է Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության ճգնաժամի մասին՝ մասնավորապես «ինքնիշխանության և ազգային անվտանգության խախտման մասին», ինչը կապված է Վրբետիցեում տեղի ունեցած միջադեպի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել