Ռուսաստանում արգելվելու է Պետդեպարտամենտի և ամերիկյան այլ գերատեսչությունների կողմից վերահսկվող հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների աշխատանքը: Այս մասին ասված է «ԱՄՆ-ի թշնամական գործողությունների» դեմ պատասխան միջոցների մասին ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ԱԳՆ-ում ընդգծել են, որ սրացումից զերծ մնալու Վաշինգտոնի կոչերը կեղծավոր են թվում Ջո Բայդենի վարչակազմի կողմից «մեր երկրի վրա հերթական հարձակման» ֆոնին:
«Կարծես թե Վաշինգտոնը չի ցանկանում համակերպվել այն փաստի հետ, որ նոր աշխարհաքաղաքական իրողություններում տեղ չկա միակողմանի թելադրանքին, իսկ «Մոսկվայի զսպման» սնանկ սցենարները, որի վրա ԱՄՆ-ն շարունակում է անհեռատես կերպով խաղադրույք կատարել, հղի են ռուս-ամերիկյան հարաբերությունների միայն հետագա դեգրադացիայով»,- ասվում է հայտարարության մեջ:
Գերատեսչությունը թվարկել է այն հիմնական քայլերը, որոնք Մոսկվան կձեռնարկի ՝ ի պատասխան ԱՄՆ գործողություններին.
1) ԱՄՆ 10 դիվանագետի փոխադարձ արտաքսում
2) Մոսկվան տարեկան 10 վիզա կտրամադրի Պետդեպարտամենտի գծով դիվանագետներին` կարճ ժամկետով
3) Ռուսաստանի Դաշնության և երրորդ երկրների քաղաքացիների շրջանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից վարչական և տեխնիկական աշխատողների վարձելու պրակտիկայի ամբողջական դադարեցում
4) 1992 թվականի «Բաց հողի» վերաբերյալ «Երկկողմ փոխըմբռնման» հուշագրի դադարեցում:
comment.count (0)