Երթուղայինում սպանության մեջ կասկածվողը դիմել է փախուստի. նոր մանրամասներ |armenpress.am|
14:32 - 14 ապրիլի, 2021

Երթուղայինում սպանության մեջ կասկածվողը դիմել է փախուստի. նոր մանրամասներ |armenpress.am|

armenpress.am: Երևանում Պարոնյան-Լեո խաչմերուկում ապրիլի 14-ին 54 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ում գրանցված սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանությունը):

Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նախնական վարկածով դիմակ չկրելու պատճառով քաղաքացիների միջև ծագել է վիճաբանություն, որը դարձել է սպանության առիթ»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը հայտնեց, որ սպանվածը մոտ 50 տարեկան տղամարդ է:

Նա նաև հայտնեց, որ սպանության մեջ կասկածվողը դիմել է փախուստի, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել