Արցախի ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել անձնագրային բաժնի թերացման հանգամանքով
17:28 - 09 ապրիլի, 2021

Արցախի ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել անձնագրային բաժնի թերացման հանգամանքով

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել՝ պարզելու անձնագրային ծառայության կողմից որոշակի չկատարված աշխատանքների պատճառով սոցիալական աջակցության դիմումների մերժման հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից:

«Արցախում սոցիալական աջակցության դիմումների մերժման պատճառների վերաբերյալ, սույն թվականի ապրիլի 4-ին, Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, պարզաբանումներ է ներկայացրել ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արաքսյա Գրիգորյանը, ով մասնավորապես նշել է, որ քաղաքացիների դիմումների մերժման հիմնական պատճառը կապված է անձնագրային ծառայության կողմից որոշակի չկատարված աշխատանքների հետ: Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու բոլոր հանգամանքները»,-հայտնում են Արցախի ոստիկանությունից՝ հավելելով, որ ծառայողական քննության արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել