ՌԴ-ն չի բացառում անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Հայաստանին |tert.am|
11:52 - 08 ապրիլի, 2021

ՌԴ-ն չի բացառում անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Հայաստանին |tert.am|

tert.am: Ռուսաստանն ու Հայաստանը ամբողջությամբ իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայությունը չի բացառում ռուսական անօդաչու թռչող սարքերի Հայաստան առաքման հնարավորությունը, նշել է Ռեշետնիկովան:

«Այսօր մենք արտահանման համար առաջարկում ենք մի շարք անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես՝ «Օրիոն-է» շարունակական թռիչքով հետախուզական համալիրը: Եթե հայկական կողմից համապատասխան դիմումներ լինեն, մենք պատրաստ ենք դրանք դիտարկել սահմանված կարգով»,-ասել է Ռեշետնիկովան:

«Օրիոնը» երկարատև թռիչքով միջին բարձրության անօդաչու համալիր է`1 տոննա առավելագույն թռիչքային քաշով և 200 կգ օգտակար ծանրաբեռնվածության առավելագույն քաշով:

Ներկայում անօդաչուն արտահանման է առաջարկվում օդային հետախույզի տարբերակով: Միևնույն ժամանակ, համալիրի հարվածային տարբերակը մատակարարվում է Ռուսաստանի զինված ուժերին:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել