Պենտագոնը ՌԴ-ին կոչ է արել հստակեցնել Ուկրաինայի հետ սահմանին ուժերի տեղաշարժի հետ կապված մտադրությունները
 |tert.am|
09:40 - 07 ապրիլի, 2021

Պենտագոնը ՌԴ-ին կոչ է արել հստակեցնել Ուկրաինայի հետ սահմանին ուժերի տեղաշարժի հետ կապված մտադրությունները |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն լիովին չի հասկանում Ուկրաինայի հետ սահմանին ուժերի տեղաշարժի հետ կապված Ռուսաստանի մտադրությունները և Մոսկվային կոչ է անում հստակեցնել դրանք: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

Նրա խոսքով՝ Պենտագոնը տեղեկություններ ունի այն մասին, որ ՌԴ-ն հարավ-արևելյան ուղղությամբ, այդ թվում՝ Ղրիմում, ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը։

«Մեզ համար դժվար է այս պահին խոսել նրանց մտադրությունների մասին։ Դա մտահոգիչ է, և մենք շարունակում ենք հետևել զարգացումներին»,- հավելել է նա։

Պենտագոնի ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կարծում է՝ ռուսական զորքերն արդեն գտնվում են Ուկրաինայի արևելքում:

«Ես փորձում եմ խուսափել այնտեղ կոնկրետ գործողությունների, հատկապես այլ երկրի զինվորականների գործողությունների մասին խոսակցություններից»,- հավելել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել