Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը» |tert.am|
09:11 - 05 ապրիլի, 2021

Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը» |tert.am|

tert.am: Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարներն առաջիկա նիստում կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը»: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ամփոփելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի արդյունքները:

«Զրուցել եմ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Լուրջ մտահոգությամբ հետևում եմ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությանը։ Հաջորդ նիստում Դմիտրի Կուլեբայի և ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ մենք կշարունակենք քննարկել ստեղծված իրավիճակը»,- Twitter-ում գրել է նա։

Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ՌԴ-ի ուժերի ավելացման մասին ուկրաինացի զինվորականների հայտարարությունների կապակցությամբ Արևմուտքի երկրները վերջին օրերին բազմիցս մտահոգություն են հայտնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել