Արցախում սակրավորներն ավելի քան 1 800 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից |armenpress.am|
11:05 - 02 ապրիլի, 2021

Արցախում սակրավորներն ավելի քան 1 800 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարության mիջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները։

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Գործողության ընթացքում Արցախում ռուսաստանյան խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից 2020 թվականի նոյեմբերի 23-ից ականազերծվել է ավելի քան 1 873 հա տարածք, ավելի քան 575 կմ ճանապարհ, 1 658 շենք-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 379 պայթուցիկ նյութ։

Արցախում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուսաստանցի խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի պայմաններում: Պայթյունավտանգ առարկաները ոչնչացվում են «Բալիջա» հրաձգարանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել