Պեսկովը թվարկել է ՌԴ-ի ընկեր-պետությունները |tert.am|
16:11 - 30 մարտի, 2021

Պեսկովը թվարկել է ՌԴ-ի ընկեր-պետությունները |tert.am|

tert.am: Խոսելով այն մասին, թե ում հետ է ՌԴ-ն այժմ ընկերություն  անում, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ այդպիսի երկրներ շատ կան, և փոխշահավետ համագործակցության համար կա լայն տարածք:

«Նման հարաբերություններն ավելի շատ են: Սա նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքն է, բացառությամբ Վրաստանի, Ուկրաինայի և Բալթյան երկրների: Մենք հիանալի հարաբերություններ ունենք ԱՊՀ հանրապետությունների հետ, ավելի խոր ինտեգրում ԵԱՏՄ երկրների հետ»,-ասել է Պեսկովը «Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցում ՝ անվանելով նաև Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունը կարևոր ինտեգրման գործընթաց նախկին ԽՍՀՄ տարածքում:

«Դրանք լատինամերիկյան երկրներն են, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման հարցում: Սրանք եվրոպական մի շարք երկրներ են»,-շարունակել է Կրեմլի խոսնակը՝ նշելով, որ «Բրյուսելի հետ ամեն ինչ լավ չի ընթանում», բայց ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ երկխոսությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել