ՀՀ և ԱՀ արդարադատության նախարարները քննարկել են հետպատերազմական շրջանի իրավական խնդիրներ
18:54 - 29 մարտի, 2021

ՀՀ և ԱՀ արդարադատության նախարարները քննարկել են հետպատերազմական շրջանի իրավական խնդիրներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում մարտի 29-ին հանդիպել է ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմական շրջանի իրավական խնդիրներին, ինչպես նաև նախարարությունների միջև փոխգործակցությանը  վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը  և  ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել