Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի Նորագյուղի բնակիչներին |tert.am|
18:41 - 27 մարտի, 2021

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի Նորագյուղի բնակիչներին |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականներն ապահովել են ռուսական հասարակական կազմակերպությունների և բարոգործական հիմնադրամների տրամադրած հումանիտար օգնության տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության և Նորագյուղ բնակավայրի վարչական ղեկավարության հետ համատեղ դեռևս հունվարին քննարկվել էր ներկայում հումանիտար ակցիաների իրականացման հարցը: Մասնավորապես, վարչակազմի ղեկավարության հետ ճշտել ենք առանձակի կարիքի մեջ գտնվող բնակիչների ցուցակները, ինչպես նաև տեղահանված անձանց և փախստականների առկայությունը»,- հաղորդել է ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավար Իգոր Սիվակովը:

Նրա խոսքով՝ տվյալ ցուցակների համապատասխան՝ իրենք կարիքավոր բնակիչներին ապահովել են առաջին անհրաժեշտության ավելի քան 100 առարկաների հատկացմամբ: Վերջինս հավելել է, որ հետագայում նման ակցիաներ կիրականացվեն Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել