Ռուս խաղաղապահները 2 բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ մարդասիրական օգնություն են առաքել Ստեփանակերտ․ ՌԴ ՊՆ |tert.am|
09:34 - 25 մարտի, 2021

Ռուս խաղաղապահները 2 բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ մարդասիրական օգնություն են առաքել Ստեփանակերտ․ ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական օգնություն են առաքել Ստեփանակերտ, գրում է ՌԴ ՊՆ-ն։

Նախօրեին ռուս խաղաղապահները ռուսական մարդասիրական առաքելության, «Доктор Лиза» և «Спеши к добру» բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչների հետ համատեղ Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոց են տեղափոխել ավելի քան 50 անուն բժշկական սարքավորումներ և այլ պարագաներ։

Բացի այդ, ակցիայի շրջանակում ավելի քան 350 դասագիրք է փոխանցվել թիվ 3 դպրոցին։

«Մոսկվայի միջնակարգ դպրոցների աշակերտների և նրանց ծնողների անունից թիվ 3 դպրոցի ուսուցիչներին և սաներին են փոխանցվել ավելի քան 350 գիրք՝ դասագրքեր, գեղարվեստական գրականություն և սեղանի խաղեր»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել