Արցախի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն է. Արա Այվազյան
 |armtimes.com|
19:13 - 24 մարտի, 2021

Արցախի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն է. Արա Այվազյան |armtimes.com|

armtimes.com: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը արտաքին գործերի նախարար Արա Այվազյանից հետաքրքրվեց, թե հայ դիվանագիտությունն ինչպե՞ս է պատրաստվում օգտագործել մշակույթի գործոնը հետպատերազմյան իրավիճակում և հարց ուղղեց, թե ի՞նչ գործառույթ է իրականացնում նոր ստեղծված մշակութային հանձնաժողովը:

«Մշակութային դիվանագիտության հանձնաժողովը շատ կարևոր է, քանի որ ներկայումս, առավել քան երբևէ, պետք է ակտիվացնենք մեր միջազգային համագործակցությունը և մեր ներգրավվածությունը միջազգային մշակութային ոլորտում, և այդ իմաստով մշակույթը՝ որպես փափուկ ուժի գործոն, շատ կարևոր դերակատարում ունի, և այս հարթակի ստեղծմամբ մենք հայտ ենք ներկայացնում՝ մեր մշակույթը դիվանագիտական զինանոցի կարևոր գործիք դարձնելու»,- նշեց Արա Այվազյանը։

Հայրապետյանի մյուսին հարցին, թե ի՞նչ է անում Կառավարությունը ադրբեջանական՝ Արցախի օկուպացված տարածքներում մշակութային կոթողների ոչնչացման քաղաքականության դեմ, Այվազյանն ընդգծեց, որ Արցախի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն է.

«Դրա ոչնչացումը, պղծումը կամ կեղծումը պետք է խստագույնս կանխվեն։ Մեր ամենօրյա շփումները միտված են այս խնդրին հասցեագրել միջազգային ջանքերի շնորհիվ: Հայտնի է, որ Արցախի այն տարածքները, որոնք անցել են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, տեղի է ունեցել լիակատար հայաթափում, և այսօր գործի է դրվել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը՝ փորձ անելով ջնջել կամ կեղծել Արցախի հազարամյա մշակութային ժառանգությունը և նրա պատկանելությունը»,- եզրափակեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել